ՌԴ-ի մերձմոսկովյան շրջաններից մեկում մայրը սարսափելի ցրտին 2-ամյա որդուն վռնդել է տանից մանկական քմահաճույքների պատճառով, հայտնում է Lifenews.ru-ն:
Երեխան` հագին ընդամենը մի վերնաշապիկ, մոտ 3 ժամ փողոցում է մնացել` ցրտահարելով ձեռքերը, ոտքերն ու սեռական օրգանները:
Բժիշկները փրկել են երեխային, սակայն մտավախություն ունեն, որ երեխան հետագայում կարող է դառնալ անպտուղ:
Հայտնի է, որ մայրը նույնիսկ չի գնացել հիվանդանոց` որդու մոտ: Այնտեղ նրան խնամում են 7-8 տարեկան երեխաներ:
Ծնողների մեղքն ապացուցելու դեպքում, նրանց նկատմամբ քրեական գործ կհարուցվի երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի կամ երեխային վտանգի մեջ թողնելու համար:
http://gazeta.am/
Комментариев нет:
Отправить комментарий