22.12.2012

Տղամարդը դաժանաբար կտրել է կնոջ սիրեկանի գլուխը



Եկատերինբուրգի ՆԳՆ-ի վարչություն են զանգահարել սարսափելի դեպքի ապշած ականատեսները: Նրանք հաղորդել են, որ քաղաքի թաղամասերից մեկում սև կոստյումով մի տղամարդ է քայլում՝ ամբողջովին արյունաշաղախ՝ ձեռքին տոպրակ, որի մեջ մարդու գլուխ կա:
Մոտեցած ոստիկաններին տղամարդն առանց դիմադրության է հանձնվել: Պարզվել է, որ նրա անունը Իգոր Բուրիմով է և նա 30 տարեկան է: Ձերբակալման ժամանակ Իգորը պատմել է, որ գլուխը պատկանում էր այն տղամարդուն, ում նա մեկ ժամ առաջ բռնեցրել էր անկողնում իր նախկին կնոջ հետ:
Ներքին բակում՝ սիզամարգի վրա, հայտնաբերվել է տղամարդու անգլուխ մարմին: Հայտնաբերվել են վկաներ, ովքեր տեսել են, թե ինչպես է նա կտրում գլուխը»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը:
«Հետաքննությունն արդեն պարզել է, որ Իգորն իր նախկին կնոջ մոտ եկել էր առավոտյան: Տեսնելով անկողնում անծանոթ տղամարդու՝ նա դանակով հարձակվել է զույգի վրա: Օլգայի ձեռքն է վնասվել, սակայն հասցրել է փախչել: Նրա նոր սիրեցյալի բախտն ավելի քիչ է բերել: Կատաղած Իգորը Ալեքսանդրին տարել է բակ և հարևանների աչքի առաջ նույն դանակով կտրել է նրա գլուխը:
«Ես ձայներ լսեցի, նայեցի պատուհանից: Տեսնեմ՝ Սաշան ամբողջովին արյունաշաղախ վազում է, իսկ այդ երկրորդը վազում է նրա հետևից: Նա Սաշային տապալեց և սկսեց դանակով հարվածել: Ես միանգամից ոստիկանություն կանչեցի, բայց Սաշան արդեն լուռ էր: Այն ժամանակ նա նրա մազերից բռնեց և սկսեց կոկորդը կտրել, իսկ հետո կոստյումի մեջ փաթաթեց գլուխն ու հեռացավ»,- Life News-ին հաղորդել է հարևանուհիներից մեկը:
Այժմ Իգոր Բուրիմովը ձերբակալված է, նրա հետ քննիչներ են աշխատում: Տղամարդն ընդունել է, որ գլուխը գետն է նետել է, որպեսզի թաքցնի հանցագործության հետքերը: Նրա համար հոգեբանական փորձաքննություն է նշանակվել:
http://gazeta.am/

Комментариев нет:

Отправить комментарий