ՌԴ Մերձմոսկվայի 38-ամյա մի բնակիչ իր կյանքի գնով փրկել է հարևան երեխաներին՝ 6-ամյա և 8-ամյա տղաներին, ովքեր փակված էին մնացել այրվող տանը, հայտնում է Life News-ը։
Դժբախտությունը տեղի է ունեցել Ստուպինի շրջանի Միխնեվո գյուղի շենքերից մեկում։ Երեխաները, ում մայրը մի քանի ժամ մենակ է թողել տանը, խաղացել են լուցկու հետ և անզգուշաբար այրել բնակարանը։
Զգալով ծուխը և լսելով օգնության կանչերը՝ նրանց հարևան Միխաիլ Իվկինը շտապել է այրվող բնակարան։
Տղամարդը կարողացել է դուրս բերել երեխաներին, սակայն իր հերոսության համար նա կյանքով է փոխահատուցել։
Իվկինի հարևանները և ընկերները պատահածի մեջ մեղադրում են միայն երեխաների մորը՝ 45-ամյա Օլգա Կիսիլյովին։ Նրանց խոսքով, պատահածը նրա անփույթ վերաբերմունքի առաջին դեպքը չէ. 2 տարի առաջ նրա մեծ տղան ընկել է 4-րդ հարկի պատշգամբից և այժմ թերի է զարգանում։
Комментариев нет:
Отправить комментарий