Բելգիացի գիտնականները ստեղծել են ինֆորմացիայի փոխանցման նոր համակարգ, շնորհիվ որի բջջային հեռախոսով ուղարկված տեքստային հաղորդագրությունները կարող են հայտնվել կոնտակտային ոսպնյակների ներքին մակերեսին, հայտնում է Russia Today-ը։
Գենտի համալսարանի մասնագետները ստեղծել են հեղուկ-բյուրեղապակյա ճկվող դիսփլեյ, որը դրվում է կոնտակտային ոսպնյակում և ունակ է մշակել փոխանցվելիք պատկերն անլար տեխնոլոգիաների օգնությամբ։
«Մենք արդեն մշակել ենք հիմնական տեխնոլոգիան, և այժմ աշխատում ենք հավելվածների վրա։ Հնարավոր է՝ ծրագիրը հասանելի դառնա արդեն մի քանի տարուց»,- ասել է պրոֆեսոր Գերբերտ դը Սմետը։
Ըստ նրա՝ սա գիտական ֆանտաստիկա չէ։
«Իհարկե, ոսպնյակները երբեք չեն փոխարինի հեռուստացույցների էկրանը, սակայն որոշ դեպքերում դրանք կարող են չափազանց օգտակար լինել, օրինակ՝ որպես նավիգատոր ծառայելու կամ հաղորդագրություններ փոխանցելու դեպքում»,- ասել է պրոֆեսորը։
Դրանք կարող են օգտագործվել նաև բժշկական նպատակներով։
Комментариев нет:
Отправить комментарий