Disney ընկերությունը հայտարարել է Թիմ Բյորտոնի «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի շարունակությունը նկարահանելու ցանկության մասին, հայտնում է Filmpron-ն։
3D ձևաչափով նկարահանված վառ և գունավոր «Ալիսան» հավաքել էր աստղային դերասանական կազմ՝ Ջոնի Դեպ, Հելենա Բոնեմ-Կարտեր, Էն Հեթուեյ և Միա Վասիկովսկա Ալիսայի դերում։ Այժմ Disney ստուդիան ցանկանում է, որպեսզի սիրված հերոսուհին վերադառնա հրաշքների աշխարհ կամ, գոնե գնա նոր արկածներ որոնելու։
Թիմ Բյորտոնի ֆիլմը բավականին հաջող էր կոմերցիոն տեսանկյունից. 200 մլն դոլար բյուջե ունեցող ֆիլմը համաշխարհային վարձույթում վաստակել է 1 մլրդ դոլար և ստացել երկու «Օսկար»՝ «Լավագույն հագուստների» և «Նկարչի լավագույն աշխատանքի» համար։
Ինչպես նշում է Variety-ին, Ալիսայի արկածների մասին նոր ֆիլմի սցենարը գրում է Լինդա Վուլվերտոնը, ով Disney-ի մշտական սցենարիստն է։ Սյուժեի մասին ոչինչ չի ասվում, սակայն,ամենայն հավանականությամբ, դա կլինի ամբողջությամբ օրիգինալ պատմություն։
Комментариев нет:
Отправить комментарий