«Մաշան և արջը» ժամանակակից ամենասիրված մուլտֆիլմներից մեկն է: Հետաքրքիր է դրա ստեղծման պատմությունը: 90-ական թթ. կեսերին գեղարվեստական ղեկավար Օլեգ Կուզովկովը, ով Ղրիմում էր գտնվում, ծովափերից մեկում նրա ուշադրությունը գրավում է փոքրիկ, էներգիայով լեցուն մի աղջնակ: Արդյունքում տուժում էին թե՛ ծնողները, թե՛ այդ պահին ծովափում գտնվողները: Գրում է InoPressa-ն՝ հղում կատարելով Frankfurter Allgemeine-ին:
Օլեգ Կուզովկովին ամենաշատը զարմացրել է այն, որ աղջնակը ղեկավարել է իրենից մեծ երեխաներին: Մի քանի օր անց բոլորը խուսափել են ու թաքնվել անհանգիստ երեխայից:
Այդ ժամանակ էլ Կուզովկովը որոշել է նրան դարձնել ինչ-որ մուլտֆիլմի հերոսուհի: Ներդրողներ հաջողվում է գտնել ԱՄն-ում, որտեղ գեղարվեստական ղեկավարն հաճախ էր գնում՝ աշխատելու նպատակով:
Եվ այսպես ստեղծվեց 29 սերիաներից բաղկացած, անկարգ աղջկա մասին մուլտֆիլմը:
http://ardarutyun.am
Комментариев нет:
Отправить комментарий