ALMA միջազգային նախագիծը ստեղծել է հզոր համակարգիչ, որով հնարավոր է հավաքագրել և համախմբել աստղադիտակների առանձին ալեհավաքների տվյալները,-այս մասին տեղեկացնում է Չիլիում գտնվող երիտասարդ աստղագետների աստղադիտարանից։
«Հզոր համակարգչի կառուցման և տեղադրման աշխատանքների ավարտը մեկ քայլ է՝ հաննձնարարությունը կատարելու համար, որը առաջադրված էր հյուսիսամերիկյան կազմակերպություններին՝ ALMA միջազգային նախագծի շրջանակներում։ Մեր խումբը բախվեց մեծ հզոր տեխնիկական խնդիրերի, սակայն մենք կարողացաք լուծել այն և ստեղծել հզոր համակարգիչ»,-հայտարարել է ALMA միջազգային նախագծի ղեկավար Մարկ Միկկինոն։
ALMA-ի դիտակները աշխատում են միլիմետրի սուբմիլիմետր ձայնային ալիքներով, այն գտնվում է Ատակամա անապատում, ծովի մակերևույթից 5000 մետր բարձրության վրա։ Դիտակը բաղկացած կլինի 66 առանձին ալեհավքներից ,որոնք կտեղադրվեն Չախնատոր սարահարթում՝ 2013 թվականին: Ալեհավաքներից յուրաքանչյուրի երկարությունը կլինի 16 կմ։
2012 թվականի դեկտեմբերին աստղգֆետների խումբն ավարտեց սարքի մշակման աշխատանքները, հզոր համակարգիչը կունենա նաև 134 պրոցեսորներ, 550 մասնագիտացված ֆիլտրեր։
«Այս տեխնիկայի ճկունությունը ֆանտաստիկ է, այն մեզ թույլ է տալիս ավելի շատ կենտրոնանալ ալիքների երկարության վրա, կամ փնտրել տիեզերքի ամենահեռավոր գալակտիկաները»,-ասել է Ֆրանսիայի Բորդո համալսարանից Ալան Բոդրինը։
Ինժեներների խոսքերով նրանք ստիպված են եղել հարթել մի շարք խնդիրներ՝ կապված օդի ցածր ճնշման հետ, որը ստեղծվել է 5000 մետր բարձրության պատճառով։ Նրանք ստիպված մշակել են մի համակարգ, որը օգտագործել են բարձրադիր գոտում։ ALMA -ի միջոցով գիտնականները 2011 թվականի կարողացան ստանալ նաև տիեզերքի պարզ պատկեր։ 2013 թվականին դիտակի պատրաստման աշխատանքները կավարտվեն և այն կդառնա այն հզոր վերգետնյա դիտակը, որը երբևէ ստեղծել է մարդը։
http://ardarutyun.am
Комментариев нет:
Отправить комментарий