Հին Եգիպտոսի փարավոնի Ռամզես II-ին դավադիրները սպանել են՝ կտրելով նրա կոկորդը: Սա փորձաքննության նոր արդյունքն է: Մումիայի համակարգչային տոմոգրաֆիան օգնել է գտնել խորը վերք՝ պարանոցի շրջանում, որն էլ կարող էր փարավոնի մահվան պատճառ հանդիսանալ: Դարերի գաղտնիքը ծածկված է եղել փաթաթանով, որն անհրաժեշտ էր մումիայի պահպանման համար:
Հին փաստաթղթերում, ներառյալ մ.թ.ա 1155 թվականի Թուրինի դատական պապիրուսը, խոսվում էր փարավոնի՝ պալատական հեղաշրջման ժամանակ, սպանության մասին: Դրանում կասկածել են նրա կանանցից մեկին: Սակայն երկար ժամանակ անհասկանալի էր, թե արդյո՞ք հարձակում եղել է փարավոնի նկատմամբ:
Թուրինի դատական պապիրուսում խոսվում է 4 տարբեր փորձաքննությունների մասին. կասկածյալների թվում են եղել փարավոնի կանանցից մեկն ու նրա որդին՝ Պենտաուրը, գահի հավակնորդներից մեկը:
Փաստաթղթում խոսվում է, որ միայն Պենտաուրը, փարավոնի բազում որդիներից մեկը, որոշեց հոր դեմ դուրս գալ՝ մտնելով դավադիրների շարքերը: Նրան մեղավոր են ճանաչում և վեջինը ինքնասպանություն է գործում:
Կահիրեի եգիպտական թանգարանի աշխատակիցները, որտեղ այժմ գտնվում են փարավոնի ու որդու մարմինները, տոմոգրաֆիայի արդյունքում բացահայտվել է մոտ 7 սմ խորությամբ վերք, որը, բժիշկների կարծիքով հասցվել է սուր դանակի միջոցով: «Նրա մարմինը քննվել է նաև մեզանից առաջ, սակայն նրանք չունեին հնարավորություններ, որն այսօր մենք ունենք»,-ասել է պրոֆեսորներից մեկը:
http://ardarutyun.am
Комментариев нет:
Отправить комментарий