17.12.2012

Բեռլինում ձին երթևեկում է մետրոյով (տեսանյութ)



Ամենաժողովրդավարական մետրոն գտնվում է Բեռլինում: Դրա մասին վկայում է համացանցում հայտնված տեսահոլովակը, որը շարժել է ցանցի օգտատերերի հետաքրքրությունը, փոխանցում է Россия 24 հեռուստաալիքը:
Հոլովակում երևում է, որ երիտասարդ կինը նստած է գնացքում, իսկ նրան ուղեկցում է... շոտլանդական պոնին: Մեկ մետր հասակ ունեցող կենդանին խաղաղ կանգնած է միջանցքում, իսկ անցորդներն իրենց բջջային հեռախոսներով նկարում են անօրինակ դեպքը: Թե ինչ ճանապարհով է ձին հայտնվել մետոյում՝ հայտնի չէ:
Մետրոյի ներկայացուցիչները նշում են, որ գնացքները նախատեսված չեն նման «ուղևորների» համար:
http://tert.am

Комментариев нет:

Отправить комментарий