17.12.2012

Բեռլուսկոնին պաշտոնապես հայտարարել է իր հարսնացուի անունը, որի հետ տարիքային տարբերությունը 49 տարի է


Բեռլուսկոնին պաշտոնապես հայտարարել է իր հարսնացուի անունը, որի հետ տարիքային տարբերությունը 49 տարի է
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հրապարակայնորեն հայտարարել է, որ հարսնացու ունի: Այդ մասին հայտարարությունը 76-ամյա նախկին պաշտոնյան արել է Canale-5 հեռուստաընկերության ուղիղ եթերում: Նա ասել է, որ աղջկա անունը Ֆրանչեսկա է և նրանց տարիքային տարբերությունը 49 տարի է: Աղջիկը 27-ամյա Ֆրանչեսկա Պասկալն է՝ գեղեցկության նախկին թագուհին:
«Այո, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես նշանված եմ նրա հետ: Նրա անունը Ֆրանչեսկա է, Նեապոլից է և գեղեցիկ է ոչ միայն արտաքնապես, այլ նաև՝ հոգով: Ինձ շատ լավ է վերաբերվում», -հայտարարել է Բեռլուսկոնին:
Իտալիայի նախկին վարչապետը նախկինում երկու անգամ ամուսնացած է եղել:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий