22.12.2012

Մեքենան ընկել է Աղստեւ գետը.կան վիրավորներ


Պարզվել է երեկ՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Տավուշի մարզում գետն ընկած մեքենայի եւ հիվանդանոց տեղափոխված մարդկանց ինքնությունը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, ժամը 23:07-ին մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի 57 ՏԼ 268 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել Աղստեւ գետը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մեքենայից դուրս են բերվել եւ Դիլիջանի բժշկական կենտրոն տեղափոխվել վարորդ՝ 50-ամյա Արամ Ղալումյանը եւ ուղեւորներ՝ 44-ամյա Նելլի Բաբաջանյանն ու 25-ամյա Լիաննա Մանուկյանը:
Բժիշկները նրանց վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լուրեր Հայաստանից - NEWS.am 

Комментариев нет:

Отправить комментарий