16.12.2012

Վեցամյա գյումրեցի աղջնակը այրվող տնակի հրդեհից փրկել է մանկահասակ քույրերին


Վեցամյա գյումրեցի աղջնակը այրվող տնակի հրդեհից փրկել է մանկահասակ քույրերին   Վեցամյա գյումրեցի աղջնակը այրվող տնակի հրդեհից փրկել է մանկահասակ քույրերին



Դեկտեմբերի 15-ին արտասովոր դեպք է տեղի ունեցել Գյումրիում. կեսօրին անսպասելի և ուժգին հրդեհ է բռնկվել բազմազավակ գյումրեցի անօթևան Պողոսյանների ընտանիքի տնակում: Դեպքի ժամանակ 6 երեխաների մայրը ավագ որդու հետ խանութում է եղել, իսկ 10 և 9 տարեկան աղջիկները` դպրոցում:

«Շիրակ կենտրոն»-ից տեղեկացնում են, որ ընտանիքի երեխաների պատմելով, այդ ժամանակ տնակում իրենից փոքր քույրիկների հետ գտնվող 6-ամյա աղջնակը, նկատելով հրդեհը, արագ-արագ, առանց վերարկուն հագնելու գրկել է մեկուկեսամյա քրոջը, ապա բռնելով 4-ամյա մյուս քրոջ ձեռքը, նրանց դուրս է հանել տնակից: Այնուհետև խանութից վերադարձած մայրն օգնության է կանչել հարևաններին, որոնք էլ զանգահարել են հրշեջներին: Վերջիններս բավական ուշ են ժամանել` մոտ կես ժամ անց, երեւի նաեւ այն պատճառով, որ տնակը գտնվում է քաղաքի ծայրամասերից մեկում, որտեղ մեքենաների համար դժվարանցանելի ճանապարհներ են:

Տնակն ամբողջ գույքի և անգամ փաստաթղթերի հետ միասին այրվել է: Այս անօթևան ընտանիքը հաշվառված չէ պետության կողմից բնակարանանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում, ուստի երբևէ բնակարան ունենալու հույս չունեն: Ներկայումս նրանք գիշերում են հարազատներից մեկի նեղլիկ տնակում:

Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий