Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Դիլիջան-Սեմյոնովկա և Սևան-Ճամբարակ ճանապարհահատվածները, ինչպես նաև Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար-Սարիգյուղ գյուղերի հատվածները, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Վահագնի-Վահագնաձոր-Փամբակ հատվածները, Մեղրի-Կապան ավտոճանապարհի Ծավ գյուղի հատվածը:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը` առատ ձյան պատճառով, փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий