«Դա չի լինելու միայն արտաքին ինչ-ինչ բարենպաստ պայմանների արդյունքում: Դա անելու ենք մենք ինքներս և անելու ենք մեր հաշվին: Այդպիսի մեծ գործեր անելու համար հայ ժողովրդի մտավոր ու բարոյական լիցքերը բնավ սպառված չեն: Ճիշտ հակառակը. մենք ունենք այդ լիցքերը ստանալու հզոր աղբյուրներ թե՛ մեր հեռու և մոտ անցյալում, թե՛ մեր շուրջը»,- նշել է նա:
«Երբ Լեոնիդ Ազգալդյանն ասում էր իր հայտնի բանաձևը, նա միայն Արցախը նկատի չուներ: Նա նկատի ուներ ողջ Հայաստանն ու հայությունը: «Սա Հայաստան է և վերջ»: Սա Հայաստան է, որտեղ մենք սերունդ ենք մեծացնում: Այդ սերունդը լինելու է մեզնից ուժեղ թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական, թե՛ բարոյական առումներով: Ոչ ոք իրավունք չունի փակելու երիտասարդների բերանը և կանխելու նրանց թռիչքը: Նրանք լուրջ անելիքներ ունեն և անելու են, բայց պայմանով, որ գիտակցեն ամենակարևորը` սա Հայաստան է և վերջ:
Սա Հայաստան է, որտեղ մենք կազմավորել ենք պատկառելի զինուժ և որի հետ այլևս կատակ չեն անում: Նա է մեր ապահովության, անվտանգության և հարատևման երկաթե խարիսխը: Սա Հայաստան է, որից տրամաբանությունը չմթագնածները զգուշանում են: Գիշերվա կեսին լեռների ձյան մեջ կանգնած երիտասարդ զինվորն իր կեցվածքով ասում է բոլորին. «Սա Հայաստան է և վերջ»: Ո՞վ իրավունք ունի նրա թիկունքում նրա Հայաստանը ջլատել: Ես էլի եմ ասել, ուշ հասկացողների համար կրկնում եմ` ոչ ոք իրավունք չունի: Համբերությունը, ներողամտությունը և հանդուրժողությունը նույնպես սահմաններ ունեն: Այդ սահմանները մենք արդեն հստակ գծել ենք: Դրանք Հայաստանի օրենսդրության սահմաններն են:
Չմոռանանք՝ սա Հայաստան է, որին հետևում են միլիոնավոր սփյուռքահայեր: Հետևում են հույսով, երազանքով, դրական տեղաշարժերի ակնկալիքով: Երբեմն հետևում են խոշորացույցով: Խանդավառվում և հիասթափվում են մեզ հետ միասին: Ճիշտ են անում: Հայրենիքի ուժը մեծ ուժ է: Մի օրինակ հիշեմ: Մի ֆրանսահայ ժամանակին ինձ պատմում էր, որ աշխատավայրում երբեք առիթ չի ունեցել իր գործընկերներին ասելու, որ ինքը ծագումով հայ է: Բայց Շուշիի ազատագրումից մի քանի օր հետո չէր դիմացել գայթակղությանը: Իր հայ լինելու մասին նա արդեն խոսում էր բարձրաձայն և հպարտությամբ: Մենք մեր հաջողություններով ի զորու ենք հայության գիրկը վերադարձնել նույնիսկ նրանց, ովքեր այսօր ուծացման ճանապարհին են: Դրա համար անհրաժեշտ է միայն մեկ բան՝ մարդիկ պետք է ոչ թե ամաչեն, այլ հպարտ լինեն Հայաստանի նկարագրով, իսկ այդ նկարագիրը պիտի կերտենք մենք: Ֆրանսահայ, թե սիրիահայ, միևնույն է, գիտակցում է, որ բոլոր խնդիրներով հանդերձ, սա Հայաստան է, և դրանով ամեն ինչ ասված է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` հարցեր շատ կան, բայց կա հարց լուծողը. «Հարց լուծողը մեր ժողովուրդն է` Հայաստանի տերն ու ժառանգը: Այն Հայաստանի, որ այսօր ոտք է դնում իր համար նոր պատմական դարաշրջան: Պարտադիր չէ, որ այդ նորը հեղափոխությունների կամ պատերազմների ճանապարհով գա: Լուրջ առաջընթաց արձանագրած երկրների փորձը միարժեքորեն ցույց է տալիս, որ ջրի բերածը ջուրն էլ տանում է: Մնայունը խաղաղ և արդյունավետ աշխատանքով ստեղծվածն է: Մենք այդ հուսալի ճանապարհի վրա ենք, մենք հենց դա՛ ենք անում: Ես ասում եմ՝ հետևողականորեն մի կողմ ենք նետելու ամբողջ վատն ու թերին, որ կա մեր աշխատանքում և կենցաղավարության մեջ: Դրա համար մենք բազում քայլեր արդեն արել ենք, որ դեռ նոր պիտի պտուղներ տան: Արդեն սկսում ենք վերջնախաղը: Հաղթական վերջնախաղը»:
Խոսքի վերջում հանրապետության նախագահը հանդես է եկել կոչերով` ներկայացնելով նաև նախընտրական իր կարգախոսը. «Սա նո՛ր Հայաստան է և վերջ: Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է և վերջ: Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է և վերջ: Սա տնտեսական ազատության և մրցակցության Հայաստան է և վերջ: Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է և վերջ: Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները հարգող Հայաստան է և վերջ: Սա իր պատմությունը հիշող, նրանից հզոր լիցքեր առնող, բայց նաև հնոտիքը իր վրայից թափող, նոր պատմություն կերտող Հայաստան է և վերջ:
Կեցցե՛ Հայաստանը:
Առաջ, դեպի ապահո՛վ Հայաստան»:

Նախորդող նորություն`
ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶԴԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎՐԱ

Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий