Gallup ընկերության մասնագետները, ընդհանրացնելով 2011թ-ին 148 երկրներում անցկացրած հարցումների արդյունքները, եկել են այն եզրակացության, որ ամենաշատը դրական հույզեր են ապրում Պանամայի, Պարագվայի և Սալվադորի բնակիչները, հայտնում է Lenta.ru-ն:
Ամենադրական 10 երկրներից 7-ը գտնվում են Լատինական Ամերիկայում: Դրանք են վերը նշված 3 երկրները, Վենեսուելան, Գվատեմալան, Էկվադորը և Կոստա-Րիկան: Տասնյակի մեջ են նաև Տրինիդադն ու Տոբագոն, Ֆիլիպիններն ու Թայլանդը:
Շատ քիչ դրական հույզեր են ապրում Սինգապուրում, Հայաստանում և Իրաքում:
Ամենացածր դիրքերում են Սերբիայի, Եմենի, Վրաստանի, Բելառուսի, Մադագասկարի, Լիտվայի և Տոգոյի բնակիչները:
Ռուսաստանը չի մտել 100-յակի մեջ` հայտնվելով Իրանից, Բանգլադեշից և Ալժիրից հետո:
http://gazeta.am
Комментариев нет:
Отправить комментарий