Սիրիայի Հալեպ քաղաքում 40-ամյա ընդդիմադիրը սպանել է իր՝ ազգությամբ ռուս կնոջը, քանի որ նա սատարում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը, հայտնում է Lenta-ն:
Նրանց միջև վեճ է ծագել. ամուսինը սկսել է քննադատել Ասադին, իսկ կինը պաշտպանել է, ինչի հետևանքով ամուսինը կրակել է կնոջ վրա:
Սպանությունից հետո տղամարդը դուրս է եկել տնից և հայտնել հարևաններին, որ ՙկինը նրան դրդել է այդ քայլին՝ սատարելով Ասադին՚:
Տղամարդուն չեն ձերբակալել, քանի որ տվյալ թաղամասում ոստիկանություն չկա:
http://gazeta.am
Комментариев нет:
Отправить комментарий