27.12.2012

Տղամարդիկ ավտոմեքենայի անատոմիան ավելի լավ գիտեն, քան իրենցը




 Ժամանակակից տղամարդիկ անհամեմատ ավելի լավ ծանոթ են մեքենայի կառուցվածքին, քան՝ սեփական անատոմիային: ման հետաքրքիր եզրակացության են եկել Lloydspharmacy Online Doctor հիվանդանոցի բրիտանացի բժիշկները:
Հետազոտության նպատակը հասկանալն էր, թե որքան լավ են տղամարդիկ տեղեկացված էրեկցիոն դիսֆունկցիայի ախտանշանների պատճառների, ինչպես նաեւ սեռական ճնապարհով փոխանցվող վարակների մասին: Ընդհանուր առմամբ, հետազոտությանը մասնակցել է 1500 մարդ, հաղորդում է Daily Mail-ը:
Պարզվել է, որ տղամարդկանց միայն 6 տոկոսը կարող է հստակ նշել էրեկցիոն դիսֆունկցիայի ճիշտ պատճառները, ընդ որում նրանց 1/3-ը սխալմամբ համարում է, որ դրա պատճառը նեղ ջինսեր կրելն է, իսկ 10 տոկոսը մեղքը գցել է յուղոտ ու սուր համերով սննդի վրա:
5 հարցվածներից 2-ը չեն կարողացել նշել սեռական վարակների ախտանշանները: Փոխարենը հարցվածների 90 տոկոսը հիանալի գիտի, թե ինչպես գտնել մեքենայի յուղ խողովակը, իսկ 89 տոկոսը հեշտությամբ ցույց կտա ռադիատորը:
Հարցին, թե որտեղ են գտնվում տղամարդու սեռական համակարգի կարեւոր օրգանները, ճիշտ պատասխան է տվել տղամարդկանց միայն կեսը:
«Մենք բոլորս գիտենք, որ տղամարդկանց մեծ մասի համար ամենակարեւորը մեքենան եւ եւ սեռական կյանքը: Ընդ որում, երբ մեքենան փչանում է, ապա տղամարդիկ վստահ են, որ ունակ են բացել կապոտը եւ լուծել խնդիրը: Սակայն երբ խոսքը սեռական օրգանների վիճակի մասին է, ապա նրանք ավելի քիչ շանս ունեն հավանական խնդիրը լուծելու հարցում»,-ընդգծել է դոկտոր Թոմ Բրեթը:                                                                  http://top-news.am

Комментариев нет:

Отправить комментарий