17.12.2012

Երևանում նախատեսվում է նոր թաղամաս կառուցել

Երևանում նախատեսվում է նոր թաղամաս կառուցել
Օրերս մամուլում հետաքրքրություն էր առաջացրել Երևանի քաղաքապետարանի կայքում ներկայացված ներդրումային ծրագրերից մեկը, ըստ որի՝ Մեծ կենտրոնում նախատեսվում է ''Հայաս'' կոչվող թաղամաս կառուցել: Նշվում էր, որ միկրոշրջանը կունենա բնակելի շենքեր, բիզնես կենտրոն, հյուրանոց, ցուցահանդեսային տարածքներ, թատրոն, այգիներ, սուպերմարկետներ, հանգստի գոտի: Նախատեսվում են նաև կրթական հաստատություններ: Հետաքրքրությունը մեծ էր այն առումով, թե ովքեր են արձագանքել առաջարկին, որով ներդրողներ էին հրավիրում ու, առհասարակ, երբ են մտադիր ինչ-որ բան սկսել:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ՄԱՄՈՒԼ.am-ին հայտնեցին, որ ''Հայաս'' ներդրումային առաջարկի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ցանկացողները կարող են ստանալ Yerevan.am կայքում: ''Երբ համապատասխան ներդրողների կողմից կներկայացվեն հստակ առաջարկներ, առաջարկը կանցնի համապատասխան ընթացակարգի փուլերով, նոր պարզ կդառնան ծրագրի ժամկետները, ընթացքը և երբ այն կյանքի կկոչվի'':
Այլ կերպ ասած՝ ծրագրի մասին հնարավոր կլինի խոսել ներդրողների առաջարկներից հետո միայն, որոնք դեռ չկան:
http://www.mamul.am

Комментариев нет:

Отправить комментарий