Դեկտեմբերի 17-ին ժամը 06.27-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան-Սպիտակ ավտոճանապարհին` Ռյա Թազա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են ''ՎԱԶ-2106'' մակնիշի 26 SO 283 և ''Ֆորդ'' մակնիշի MAI-479 պետհամարանիշերով ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով ''Ֆորդ'' մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` Օ. Տելիզիոնին ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները նրան ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել Ծաղկահովիտի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են լավ:
http://www.mamul.am
Комментариев нет:
Отправить комментарий