21.12.2012

Ինչպես վարվել, եթե երեխան երազում մղձավանջներ է տեսնում

Ինչպես վարվել, եթե երեխան երազում մղձավանջներ է տեսնում
Եթե փոքրիկը երազում մղձավանջներ է տեսնում, կան մի քանի ուղիներ դրանք կանխելու և երեխային դրանցից ազատելու համար:
Քնելուց առաջ կարելի է զրուցել փոքրիկի հետ այն ամենի մասին, ինչ եղել է ողջ օրվա ընթացքում: Եթե նրան ինչ-որ բան է անհանգստացնում, փորձեք պարզել, թե ինչումն է խնդիրը: Լավ է, երբ երեխան քնում է ապահովության ու պաշտպանվածության զգացմամբ: Եթե նա արթնանում է մղձավանջից, միացրեք լույսը` նրան ցույց տալու համար, որ սենյակում ամեն ինչ առաջվա նման է: Ուշադիր լսեք նրան: Եթե երեխան առավոտյան պատմում է երազը, սակայն չի հիշում, թե այն ինչ ավարտ է ունեցել, կարող եք միասին ուրախ ավարտ մտածել:

Աղբյուրը` mama.ru

Комментариев нет:

Отправить комментарий