21.12.2012

Արթուր Աբրահամը՝ Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ

Արթուր Աբրահամը՝ Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ

BoxSport ամսագիրը սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին ճանաչել է Գերմանիայի 2012թ-ի լավագույն բռնցքամարտիկ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն արժանանցել է Box-Magier մրցանակին: 

Այս տարի 32-ամյա բռնցքամարտիկը վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը Բեռլինում հաղթելով Գերմանիայի ներկայացուցիչ Ռոբերտ Շտիգլիցին: Իսկ դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում  առաջին անգամ պաշտպանեց Շտիգլիցից խլած գոտին՝ տեխնիական նոկաուտով հաղթելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային:
http://www.yerkir.am

Комментариев нет:

Отправить комментарий