«Հայաստանում շատ քիչ են բարձրաձայնում թմրամնոլության խնդրի մասին, այն կարծես ընտանեկան շրջանակներից դուրս չի գալիս. «Թմրամոլության դեմ պայքարին տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ են ցուցաբերում, օրինակ, որքան էլ տարօրինակ է, Նիդեռլանդներում թույլատրվում է օգտագործել թեթև ազդեցությամբ թմրամիջոցներ, իսկ ահա ԱՄՆ-ում ամենից շատ են սպառվում թմրամիջոցները»։
Ասուլիսի բանախոսներին` Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Դեմիրճյանը չհամաձայնեց Ահարոն Ադիբեկյանի տված տեղեկությունների հետ, նա ասաց.<<Մեր կլինիկայում գրանցված կան 3893 թմրամոլներ, որոնցից 32-ը Երևանաբնակ կանայք են:Ըստ հաշվարկային տվյալների Հայաստանում ապրում են մոտ 12700 ներերակային թմրամոլ և 21 հազար կանեփ օգտագործող թմրամոլ: Մեզ մոտ տարեկան 10-11 մարդ է մահանում թմրամիջոցներից: Սակայն Հայաստանը համեմատած ամենաբարենպաստ վիճակում է>>:
Պետրոս Դեմիրճյանն ընդգծեց, որ կա սարսափելի աճ, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում .<<Ամեն տարի 50%-ով ավելանում են թմրամիջոց օգտագործողների թիվը>>:
Yelaket.am
Комментариев нет:
Отправить комментарий