09.12.2012

«Ամերիկայի Ձայն». Ամերիկացի կոնգրեսականները հանդես են գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին (Տեսանյութ)


«Ամերիկայի Ձայն». Ամերիկացի կոնգրեսականները հանդես են գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին (Տեսանյութ)


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՄՆ-ում նշվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի տարելիցը և միջոցառմանը Արցախից մասնակցել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Էդ Ռոյսի, արտաքին կապերի հանձնաժողովի նորանշանակ նախագահ Ֆրանկ Փելոնի, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան, ԼՂՀ ներկայացուցչության ու հայակական կազմակերպությունների ջանքերով:
«Ամերիկայի Ձայն» ռադիոկայանը, ի թիվս այլ լրատվամիջոցների, լուսաբանել է միջոցառումն ու առաձին հարցազրույցներ վերցրել միջացառմանը մասնակցած կոնգրեսականներից ու պատվավոր հյուրերից:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆորնիա նահանգից դեմոկրատ Ջեքի Շփեյերը ռադիոկայանի հետ զրույցում խորհրդանշական է անվանել Կապիտոլիումում ԼՂ անկախության հանրաքվեին նվիրված միջոցառման անցկացումը:
«Միացյալ Նահանգները աջակցում են ժողովրդավարությանը աշխարհի բոլոր երկրներում, և այսօր մենք նշում ենք ժողովրդավարական ևս մեկ կազմավորման 21- րդ տարելիցը: Շատ կարևոր է աջակցվել Միացյալ Նահանգների և Լեռնային Ղարաբաղի ժողովուրների մերձեցմանը: Մեր երկրի համար մեծ պատիվ է այստեղ, Կապիտոլիումում նշել այս տարելիցը», - ասել է Շպեյերը: (Տեսանյութ)
«Ամերիկայի ձայնին» տված բացառիկ հարցազրույցում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը կարևորել է միջոցառման անցկացումը ԱՄՆ-ում:
«Սա հնարավորություն է մեզ համար ոչ միայն խոսել Լեռնային Ղարաբաղի մասին այստեղ, Ամերիկայի սրտում, այլև հարմար առիթ է մեր երախտիքի խոսքը փոխանցել բոլոր այն մարդանց ու կազմակերպություններին, ովքեր տարիներ շարունակ օգնում են պաշտպանելու և առաջ տանելու մեր շահերը այստեղ», - ասել է նախարար Միրզոյանը: (Տեսանյութ)
Կոնգրեսականներ Ֆրենկ Փելոնը, Ադամ Շիֆը, Դևիդ Չիչիլինեն, Էլիոթ Էնջելը նույնպես կարևորել են Արցախի ժողովրդի ազատությունն ու անկախությունը:
«Սահմանները, որ կամայականորեն գծել էր Ստալինը, բացահայտում են անարդարության այն աստիճանը, որը իրեն էր բնորոշ: Անհրաժեշտ է հասնել նրան, որպեսզի ներկայիս սահմաններն ազատություն ապահովեն Կովկասի ժողովուրդներին»,- ասել է Շերմանը: (Տեսանյութ)
Կալիֆորնիա նահանգից մեկ այլ կոնգրեսական Ադամ Շիֆը ևս մեկ անգամ իր մտահոգությունն է հայտնել ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և ազատ արձակելու որոշմա կապակցությամբ, ադրբեջանական իշխանությունների այդ քայլը որակելով որպես «արդարադատության ընտրովի կիրառման աղաղակող օրինակ»:
Այս համատեքստում կոնգրեսական նշում է, թե Միացյալ Նահանգները պետք է ընդունի` Ադրբեջանին տրված ռազմական օգնությունը իզուր է եղել:
Կոնգրեսական նաև կարևորել է Ստեփանակերտի օդանավակայանի բացումը, որը կխթանի Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացումը: 
«Ես եղել եմ Արցախում և գիտեմ, թե ինչքան բարդ ու դժվար է այնտեղ հասնել: Արցախի օդանավակայանի վերաբացումը հնարավորություն կընձեռի տեղի ժողովրդին ոչ միայն առավել ազատ շփվել արտաքին աշխահի հետ, այլև կխթանի տարածաշրջանի տնտեսության զարգացումը: Սպառնալիքներն այն մասին, թե օդանավակայանի գործարկման դեպքում, կխփեն առաջին իսկ ինքնաթիռը, անհիմն են», - ասել է Շիֆը: (Տեսանյութ)
Կոնգրեսական Շերմանն, իր հերթին, կարծիք է հայտնել, թե ամերիկացի պաշտոնյաները ևս պետք է հնարավորություն ունենան օգտվել այդ օդանակավակայնից: «Չեմ տեսնում որևէ օրինական պատճառ, որի համար պետք է այդ տարածաշրջանում արգելվի օդանավակայանի բացումը: Ճիշտ է, Բաքուն թույլ չի տվել այդ օդանավակայանի շինարարությունը, սակայն ինչո՞ւ Ադրբեջանը հանդես չի գալիս Արցախի տարածքում այլ շինությունների կառուցման դեմ», - ասել է Շերմանը: (Տեսանյութ)
Անկախության հանրաքվեի միջոցառմանը ներկա է գտնվել նաև Աննա Աստվածատրյանը, ով Բաքվի հայերի ջարդերի ականատեսն է եղել ու հեղինակել է «Դեպի ոչ մի տեղ. տարագրության պատմություն», » («Nowhere: A Story of Exile») գիրքը:
Նրա խոսքերով, իր կյանքը բաժանվում երկու փուլի՝ մինչ Բաքու և Բաքվից հետո, սակայն Լեռնային Ղարաբաղի ներկան իրեն ուրախություն է պարգևում:
«Արցախում ժողովրդավարությունը, տնտեսությունը ծաղկում է: Մարդիկ անվտանգ են: Ես հիանում եմ Արցախի ազատատենչ ժողովրդով և օգնելու եմ նրան ուժերիս ներածի չափով», - ասել է Աննա Աստվածատրյանը: (Տեսանյութ)
 
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий