09.12.2012

Ուգո Չավեսն մատնանշել է իր հետնորդին



Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է, որ եթե իր հետ որևէ բան պատահի, ապա իր պաշտոնը զբաղեցնելու արժանի է փոխնախագահ, ԱԳՆ ղեկավար Նիկոլաս Մադուրոն, հայտնում է Взгляд-ը։
«Նիկոլաս Մադուրոն ոչ միայն այս իրավիճակում պետք է գործի այնպես, ինչպես պահանջում է սահմանադրությունը, այլև, իմ բացարձակ և լիովին համոզմամբ, հենց նրա օգտին դուք պետք է քվեարկեք, եթե հայատարարվի նոր նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին»,- ասել է Չավեսը նախարարների խորհրդի նիստի ժամանակ, որը հեռարձակվել է ազգային հեռուստաընկերությամբ։
Չավեսի խոսքով, իր առողջության համար պայքարը դեռ շարունակվում է։ Նա դիմել է խորհրդարանին՝ երկիրը լքելու նոր թույլտվություն ստանալու համար և համոզմունք է հայտնել, որ բուժումը հաջող ավարտ կունենա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուբայի բժիշկները Վենեսուելայի նախագահի մոտ նոր չարորակ ուռուցք են հայտնաբերել, այդ մասին հայտարարել էր անձամբ երկրի ղեկավարը։
 

Комментариев нет:

Отправить комментарий