09.12.2012

Յուրա Մովսիսյան. «Սպարտակի» երկրպագուները լավագույններից են աշխարհում


Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ խաղադաշտ դուրս գալու նոր թիմակիցներիս հետ եւ պայքարելու տիտղոսների համար, հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» նորեկ Յուրա Մովսիսյանը: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել «Կրասնոդարի» նախկին թիմակիցներին:
«Ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել «Կրասնոդար» ակումբի աշխատակիցներին: Առանձին շնորհակալական խոսք եմ հղում ակումբի մարզչական շտաբին, թիմակիցներիս եւ մեր հիանալի երկրպագուներին: «Կրասնոդարում» խաղալը հիանալի փորձ էր: Այդ ակումում ես մեծ առաջընթաց ապրեցի պրոֆեսիոնալիզմի առումով:
Շատ ուրախ եմ, որ միացել եմ Ռուսաստանի լավագույն եւ ամենատիտղոսակիր ակումբներից մեկին: Գիտեմ, որ «Սպարտակի» երկրպագուները լավագույններից են աշխարհում: Լավատեսությամբ նայում եմ առաջ եւ սպասում եմ, թե երբ եմ խաղադաշտ դուրս գալու նոր թիմակիցներիս հետ եւ պայքարելու տիտղոսների համար: Թող Աստված օրհնի»,- գրել է Մովսիսյանը, փոխանցում է «Спорт Экспресс»-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ռուսաստանի 9-ակի չեմպիոնը պաշտոնապես հայտարարել էր Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու մասին: 25-ամյա հարձակվողի տեղափոխության համար «Սպարտակը» «Կրասնոդարին» վճարել է 7.5 միլիոն եվրո: Յուրան 5 տարվա պայմանագիր է կնքել մոսկովյան ակումբի հետ: «Սպարտակում» Յուրան կխաղա 24 համարի մարզաշապիկով:

Комментариев нет:

Отправить комментарий