09.12.2012

Հայոց ցեղասպանության ժառանգների փոխհատուցման գործընթացն ավարտական փուլում է



Անցնող շաբաթ ամերիկյան դատարաններից մեկը որոշում է կայացրել, ըստ որի՝ ֆինանսական ընկերությունը կարող է դադարեցնել Հայոց ցեղասպանության զոհերի 16 ժառանգների հետ կապվելու մինչ այժմ չհաջողված փորձերը, որոնց պետք է փոխհատուցում վճարվի:
Ըստ Glendale News-Press-ի՝ դատավոր Քրիստինա Սնայդերը նշել է, որ փոխհատուցման 159 հավակնորդներից վերջին 16-ին գտնելու համար բազմաթիվ փորձեր են ձեռնարկվել:
Դատարանում ներկայացված վերջին տվյալների համաձայն` 500.000 ամերիկյան դոլարից քիչ գումար է մնացել փոխհատուցման հիմնադրամի հաշվի վրա:
Դատավորը միևնույն ժամանակ որոշել է, որ գործով զբաղվող փաստաբաններ Մարկ Գիրագոսը, Բրայան Կաբատեքը և Ռոման Սիլբերֆելդը կարող են մինչև 15 հազար ԱՄՆ դոլար ծախսել՝ ժառանգներին գտնելու համար:
Դատարանը նաև որոշել է, որ ֆրանսիական Axa S.A. ապահովագրական ընկերության կողմից հատկացված գումարը կմնա փոխհատուցման հիմնադրամում:
Դատավոր Սնայդերի մեկ այլ որոշմամբ՝ այն հավակնորդներին, որոնք մահացել են՝ չհասցնելով ստանալ փոխհատուցում, տրամադրվելիք գումարը կտրվի իրենց ժառանգներին, սակայն այն դեպքում, եթե նրանք ապացուցեն, որ հանդիսանում են տվյալ մարդկանց ժառանգները:
Սնայդերը նաև հրահանգել է բանկերին, որոնք անցյալում զբաղվել են փոխհատուցումներով, փաստաթղթեր ներկայացնել, տեսնելու, թե արդյոք կեղծ փոխանցումներ արվել են թե ոչ: Այս որոշումը կապված է կասկածելի ֆինանսական գործողությունների հետ, որոնցում ներգրավված է փաստաբան Պերճ Բոյաջյանը, ով հաստատել է 312 հազար ԱՄՆ դոլարի 17 չեկ, որոնք վճարվել են ցեղասպանության զոհերի ժառանգներին:

Комментариев нет:

Отправить комментарий