09.12.2012

Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է



ՄԱԿ-ի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր (International Day Against Corruption), հայտնում է Корреспондент-ը։
2003թ. դեկտեմբերի 9-ին Մեքսիկայի Մերիդա քաղաքում բացվում է քաղաքական գիտաժողով ՄԱԿ-ի՝ կոռուպցիայի դեմ համաձայնագիրը ստորագրելու համար (ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2003թ. հոկտեմբերի 31-ին)։
Այդ միջազգային պայմանագիրը նախատեսում է կոռուպցիան կանխարգելելու, մեղավորների պատժելու միջոցառումներ, ինչպես նաև դրա դեմ պայքարի միջազգային համագործակցության մեխանիզմներ։
Աշխարհի շատ երկրներում դեկտեմբերի 9-ին անցկացվում են ցույցեր, գիտաժողովներ, սեմինարներ և այլ միջացառումներ՝ նվիրված Կոռուպցիայի դեմ պայքարի օրվան։
2012թ. Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա թեման է՝ «Կոռուպցիա։ Քո «Ոչ»-ն ունի նշանակություն» (Corruption. Your 'No' Counts)։
 

Комментариев нет:

Отправить комментарий