Արաբական Միացյալ Էմիրություններում կաթոլիկ Ծննդյան Տոներին ընդառաջ լավագույն հրուշակագործները կպատրաստեն հսկայական՝ 570 մետր երկարություն ունեցող տոնական շտոլեն կարկանդակ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով արաբական ԶԼՄ-ներին։
Կարկանդակը կներկայացվի Դուբայի խոշորագույն առևտրային և զվարճանքի կենտրոններից մեկում։ Բոլոր ցանկացողները կարող են ոչ միայն լուսանկարվել այդ հրաշքի հետ, այլև համտեսել. կարկանդակը կբաժանվի և կվաճառվի, իսկ ողջ հասույթը կտրամադրվի բարեգործական նպատակներին։
Ավանդական գերմանական տոնական շտոլեն կարկանդակը առաջին անգամ պատրաստել է Դրեզդենից մի խոհարար 14-րդ դարում։
Комментариев нет:
Отправить комментарий