09.12.2012

Էլիզաբեթ թագուհին ժողովրդին կդիմի 3D ձևաչափով նկարահանված ելույթով




Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը կդառնա առաջին թագավորական անձը, ով կդիմի ժաղովրդին 3D ձևաչափով արված ելույթով, հայտնում է Обозреватель-ը։
Ուրբաթ Էլիզաբեթ II-ը ձայնագրել է Ծննդյան տոների կապակցությամբ իր հեռուստատեսային ելույթը։ Թագուհու ելույթն առաջին անգամ ձայնագրել են բարձրտեխնոլոգիական տեսախցիկներով, որոնք պատկերում են 3D-պատկերներ հեռուստացույցներում, որոնցից շատերը դիտելու համար անհրաժեշտ են հատուկ ակնոցներ։
Էլիզաբեթ II-ն իր ավանդական ելույթում կնշի «Ադամանդե հոբելյանի» (թագուհու գահադրվելու 60-ամյակը) և Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերի մասին, որոնց բացմանը մասնակցել է թագուհին։


Комментариев нет:

Отправить комментарий