09.12.2012

Հայ գործարարներին խաբած մեթոդով գործող սեւամորթները Ստամբուլում ձերբակալվել են


Ստամբուլի ոստիկանությունը մի քաղաքացու ահազանգի հիման վրա խարդախության կասկածանքով Մալիի եւ Ֆրանսիայի 2 քաղաքացու է ձերբակալել։

Իրենց Դիարա Ամադու եւ Էրիկ Արսենե անուններով ներկայացրած սեւամորթները փորձել են խարդախությամբ գումար կորզել Ստամբուլի շինանյութի խանութներից մեկի սեփականատերին։ Նրանք խանութի սեփականատիրոջը ներկայացել են, որ աֆրկյան մի պետության նախագահի բարեկամներ եւ մեծ քանակությամբ պաստառներ են պատվիրել՝ փորձելով ձեռք բերել խանութի սեփականատիրոջ վստահությունը։ Այնուհետ, նրանք խանութի սեփականտիրոջը գործարք են առաջարկել՝ սեւ թղթերը վերածել իրական եվրոների։ Խանութի սեփականատերը կասկածել է եւ այդ մասին հայտնել ոստիկանության եւ հենց Դիարան եւ Էրիկը փորձել են ցույց տալ, թե ինչպես է սեւ թուղթն ինչ որ լուծույթով մաքրելուց հետո վերածվում դոլարի, ձերբակալվել են ոստիկանության կողմից։
Նշենք, որ ամիսներ առաջ նման մի հանցախումբ էլ Հայաստանում էր ձերբակալվել, որի անդամները հայ գործարարներից նույն ձեւով գումարներ էին կորզել։ Սակայն մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, հայտնի հայ գործարարներին նման կերպ խաբած սեւամորթների մի մասն արագ անհետացել են Հայաստանից եւ չի բացառվում, որ Ստամբուլում ձերբակալվածները կարող են կապ ունենալ Հայաստանում խարդախության նույն ձեւը կիրառած  եւ անհետացած անձանց հետ։
Հիշեցնենք, որ նրանք իրենց հետ հատուկ սեւ գույնի ներկած կեղծ դոլար էին բերել, Հայաստանում գտնելով իրենց թիրախին՝ գործարք էին առաջարկել, ապա որպես ներդրում այդ գումարը ցույց տվել՝ վստահեցնելով, թե հատուկ լուծույթով այն կարելի է մաքրել ու դարձնել իսկական դոլար:
Իրենց ասածը հիմնավորելու եւ կասկածները ցրելու համար նրանք մի քանի սեւ ներկած իսկական դոլար էին մաքրել հատուկ լուծույթով` այդպիսով ձեռք բերելով վստահություն, սակայն հետո պատճառաբանել են, թե այդ լուծույթը վերջացել է ու նորը պետք է գնել մնացած սեւ գույնով ներկած կեղծ դոլարները մաքրելու համար: Այսկերպ նրանք խաբեությամբ տարբեր մարդկանցից մեծ չափի գումարներ են շորթել ու անհետացել:

Комментариев нет:

Отправить комментарий