Փոքրամարմին ծովախեցգետին-սարդը, որը վերջին անգամ հայտնաբերվել էր Բրիտանիայի թագավորության ջրերում 1912 թվականին, վերջերս կրկին հայտնվել է: Ծովախեցգետին-սարդին օրերս բռնել է ձկնորս Դեն Գիլբերտը, և այն հանձնել է ակվարիում-թանգարանին «Blue Reef Aquarium»: Ակվարիումի աշխատողները ասում են, որ այս կենդանիները այնքան հին են, որ իրենք բոլոր իրենց գրքերում անօգուտ փնտրելուց հետո ստիպված դիմել են ջրային, կենդանաբանական և բուսական աշխարհների մասնագետներին, որպեսզի նրանք ասեն, թե ի՞նչ կենդանի է դա: Մարդկության ամբողջ պատմության մեջ այդ կենդանու մասին կա ընդամենը 13 հիշատակում:
Ակվարիումի ղեկավար Մետ Սլեյտերը պատմում է. «Երբ Դենը բերեց նրան մեր մոտ, մենք հասկացանք, որ դա մի անսովոր բան է: Նայելով մեր բոլոր տեղեկատուները և քննարկելով ուրիշ ակվարիումի մեր գործընկերների հետ, մենք, միևնույն է, չկարողացանք իմանալ նրա ինքնությունը»:
Հիմա այդ ծովախեցգետին-սարդին հնարավոր է տեսնել մանկական ակվարիումի բաժնում:
«Նա բութ մատի եղունգի չափ է և շատ է սիրում իրեն զարդարել ծովային ջրիմուռներով»,- ասում է Սլեյտերը:
|
Комментариев нет:
Отправить комментарий