07.06.2013

Օձերն ակտիվացել են

Օձերն ակտիվացել են
ԱԻՆ-ի տվյալների համաձայն միայն երեկ` հունիսի 5-ին, գրանցվել է օձի խայթոցի 5 դեպք, որից 2-ը՝ Շիրակի մարզում, 2-ը՝ Արագածոտնի, և 1-ը՝ Լոռու մարզում: Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ապրիլի 16-ից սկսած մինչ օրս գրանցվել է 10 դեպք, 7-ի դեպքում հակաթույն է ներարկվել: Այստեղ հաստատեցին նաև, որ մարզային բոլոր հիվանդանոցները ապահովված են հակաթույներով, մասնավորապես՝ անտիգյուրզինով:
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը Բերդ քաղաքի հիվանդանոցից տեղեկացավ, որ անտիգյուրզին այս պահին կա և այն անվճար է տրամադրվում, եթե հաստատվում է թունավորումը: Սակայն միշտ չէ, որ այն ունենում են, քանի որ պատվաստանյութը շատ թանկարժեք է, բացի այդ՝ պետք է վերջանա, որ նորը պատվիրեն, իսկ դա ժամանակի հարց է:
Ըստ բնապահպանների՝ Հայաստանում կա 21 տեսակի օձ, որից 4-ը թունավոր են: Դրանք են՝ կովկասյան իժ, տափաստանային իժ, հայկական իժ և գյուրզա:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий