13.06.2013

ԱՄՆ-ում 10-ամյա երեխային հաջողությամբ թոքերի փոխպատվաստում են կատարել

  Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցում հաջողությամբ կատարվել է 10-ամյա ամերիկուհի Սառա Մուրհանենի թոքերի փոխպատվաստման վիրահատությունը։ Սառան մահանում էր կիստոզ ֆիբրոզից, որը բնորոշվում է շնչառական օրգանների գործառույթների խախտմամբ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: 

Վերջին օրերին Սառայի պատմությունը հայտնվել է գրեթե բոլոր ամերիկյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Բանն այն է, որ համաձայն ԱՄՆ օրենսդրության՝ մինչև 12 տարեկան երեխաները պետք է սպասեն դոնորական օրգանների «ցուցակում», որն ավելի դանդաղ է «շարժվում», քան մեծահասակներինը:

Սառան կես տարի սպասում էր փոխպատվաստման իր հերթին, սակայն վերջին ամիսներին նրա վիճակը կտրուկ վատացել էր, ու նրա ծնողները դիմել էին դատարան՝ խնդրելով թույլատրել աղջկա անունը ներառել մեծահասակների սպասման ցուցակում: 

Անցած շաբաթ դատարանը նրանց հայցը բավարարել էր: Ժամկետը լրանում էր հունիսի 14-ին: 

Այս ժամանակահատվածը բավարար էր դոնոր գտնելու ու վիրահատություն կատարելու համար: 

Աղջկա վիրահատությունը տևել է մոտ 6 ժամ:

Комментариев нет:

Отправить комментарий