13.06.2013

Օդանավակայանի VIP սրահից դուրս է գալիս ինքը և հարցնում` «Ինշշշ կա՞...»

Օդանավակայանի VIP սրահից դուրս է գալիս ինքը և հարցնում` «Ինշշշ կա՞...»
«Հայակական ժամանակ» թերթը ուշագրավ դրվագ է ներկայացրել, որը տեղի է ունեցել երեկ՝ օդանավակայանում: Թերթը գրում է.
     «Մոտ մեկ տասնյակ հաստ վզերով անձինք տասնյակ թանկարժեք ջիփերով սպասել են Մոսկվա-Երևան չվերթի ժամանմանը։ Բոլորին հետաքրքրել է, թե այդ ինչ կարևոր պաշտոնյայի են սպասում վերոնշյալները։ Եվ ահա օդանավակայանի VIP սրահից դուրս է եկել ինքը՝ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին՝ «սիպտակ կաստում շլվարով»՝ գլուխը խիստ բարձր, թիկունքը՝ ետ գցած, խիստ ինքնագոհ կեցվածքով։ «Ինշշշ կա՞», - իրեն դիմավորողներին հեռվից նետել է երիտասարդ Նազարյանը։ Թե ինչու է նա այդքան թիկնապահ պահում, դժվար է ասել։ Երևանի նախկին ոստիկանապետի որդին, փաստորեն, այդկերպ ծախսում է իր հոր արդար քրտինքով վաստակած միլիոնները»:
     Սա է մեր «էլիտայի» աճող սերնդի դեմքը ու չկասկածեք, որ եթե ինչ որ կտրուկ փոփոխություններ չլինեն, հենց Ներսիկ Նազարայանի որդու պես արարածներն են իրենց «Ինշշշ կա՞» բարոյահոգեբանական բնութագրով փոխարինելու իրենց հայրիկներին՝ իշխանական բուրգի գագաթում և վայ մեզ այդ ժամանակ, որովհետև սրանք որ եկան, մենք իրանց պապաներին երանությամբ ենք հիշելու:

                                                                                                            http://comment.am/hy/post/1003

Комментариев нет:

Отправить комментарий