Միջատները կերել են չինացի թոշակառուի 11 հազար դոլար խնայողությունը
Չինացի թոշակառուն, որն իր դրամական միջոցները պահել է գրասեղանի փայտե տուփում, զրկվել է իր գրեթե 11 հազար դոլար խնայողությունից՝ իր տանը բնակություն հաստատած միջատների պատճառով, հայտնում է RIA Novosti-ն:
Կնոջ խոսքերով՝ 400 հազար յուանն ինքը ստացել է իր ազգականներից՝ մոտ կես տարի առաջ, ինչից հետո դրամը փաթաթել է ծրարի մեջ ու դրել գրասեղանի դարակում:
Որոշ ժամանակ անց նա հայտնաբերել է միջատներին ու ստուգելով խնայողությունը՝ հիասթափվել է, քանի որ միջատները ոչնչացրել էին ամբողջ գումարը:
Комментариев нет:
Отправить комментарий