Բոլոր տղաները և ինչո՞ւ միայն տղաները, նաև աղջիկներից շատերը, փոքրիկ ժամանակ սիրում էինք խաղալ պլաստմասե զինվորիկներով և բոլորս էլ երազել ենք զինվորական ու հերոս դառնալու մասին: Ճիշտ է, տարիներ անեց, երբ մենք մեծանում ու հասունանում ենք, ռազմական նվաճումների հերոս դառնալու մեր ցանկությունն աստիճանաբար մարում, բայց պատմությանը հայտնի են դեպքեր, երբ շատ երիտասարդ, անգամ դեռահասության տարիքում գտնվող անհատները փայլուն ռազմական տաղանդ են դրսևորել և հավերժացել են պատմության մեջ: Ձեզ կներկայացնեմ մարդկության պատմության 10 ամենանշանավոր զորավարներին, ովքեր իրենց փառքը վաստակել են դեռ 20 տարեկանները չբոլորա.
10. Միխաիլ Ասեն 2-րդ. Բուլղարիա
Շատ արքաներ դարձել են արքա, երբ արդեն հասուն ու փորձառու մարդիկ էին: Այս առումով Միխաիլ Ասենի բախտը չբերեց, որովհետև նա ժառանգեց թագը երբ ընդամենը 7 տարեկան էր, այն բանից հետո, երբ նրա հայրը՝ Կոնստանտին Տիխը զոհվեց ճակատամարտի ժամանակ: Բնականաբար նա չէր կարող այդ տարիքում ինքնուրույն կառավարել երկիրը և դա նրա փոխարեն անում էր նրա մայրը՝ Մարիա Կանտակուզենը, ով նաև Բյուզանդիայի կայսեր Միխաիլ 8-րդի դուստրն էր:
Տարիներ շարունակ արքայական տունը զբաղված էր ըմբոստ իշխանների ապստամբությունները ճնշելով, որոնք իրենք էին ուզում զավթել գահը, ուստի զարմանալի չէ, որ դեռ մանուկ հասակից, որպես թագավոր Միխաիլ Ասենը պարբերաբար մասնակցում էր ճակատամարտերի և թեև նա շատ փոքր էր ինչ որ իրական ղեկավարություն իրականացնելու համար, նրա տեսքը՝ հոտւկ երեխայի չափսերով զրահներով ասպազինված ոգևորում էր զորքին:
Տարիներ շարունակ արքայական տունը զբաղված էր ըմբոստ իշխանների ապստամբությունները ճնշելով, որոնք իրենք էին ուզում զավթել գահը, ուստի զարմանալի չէ, որ դեռ մանուկ հասակից, որպես թագավոր Միխաիլ Ասենը պարբերաբար մասնակցում էր ճակատամարտերի և թեև նա շատ փոքր էր ինչ որ իրական ղեկավարություն իրականացնելու համար, նրա տեսքը՝ հոտւկ երեխայի չափսերով զրահներով ասպազինված ոգևորում էր զորքին:
Սա շարունակվեց մինչև 1279 թվականը, երբ Բյուզանդիայի կայսրը որոշեց ավելի հարմար թեկնածուի դնել Բուլղարիայի գահին: Բյուզանդական զորքերը առանց լուրջ դիմադրության հանդիպելու գրավեցին մայրաքաղաքը, իսկ 9-ամյա Միխայիլ Ասեն 2-րդը մոր հետ միասին արտաքսվեց: Ճիշտ է, հետագայում նա փորձ արեց զորքի գլխավորությամբ վերադարձնել իր գահը, բայց դա նրան այդպես էլ չհաջողվեց: Նրա մահվան տարեթիվը հայտնի չէ:
9. Գրեգորիո դել Պիլար. Ֆիլիպիններ
Ճիշտ է, Գրիգորիոն որպես զորավար հռակ ձեռք է բերել քսաննանց տարիքում, բայց նա այնուամենայնիվ հայտնվել է այս ցուցակում, որովհետև ապրել է շատ ավելի ուշ, քան այս ցուցակի այլ հերոսներ, իսկ իր ժամանակում գրեթե անհնար էր պատանի լինելով դառնալ զորավար: Գրեգորիոն ծնվել է 1875 թվականին և նա 5-րդ երեխան էր իր ընտանիքի 6 երեխաներից: Նրա ռազմական կարիերան սկսեց անմիջապես քոլեջից հետո՝ 20 տարեկանում, երբ նա ակտիվորեն մասնակցեց Ֆիլիպպինյան Հեղափոխությանը՝ պայքարելով իսպանացի գաղութարարների դեմ: Նա փառք ձեռբերց շնորհիվ իր անսահման խիզախության, ինչպես նաև լեյտենանտի ուսադիրներ՝ արդեն ծառայության 3-րդ ամսին:
21 տարեկանում նա արդեն կապիտան էր, երբ նա պլանավորեց և իրագործեց Պոամբոնգում տեղակայված իսպանական կայազորիի վրա հարձակումը՝ գրանցելով անհավանական հաղթանակ իր անվան տակ և վաստակելով փոխգնդապետի կոչում: Նույն տարում նրան արտաքսեցին Հոնգ կոնգ, այն բանից հետո երբ ապստամբների ու իսպանացիների միջև հաշտության պայմանագիր կնքվեց և միայն երկու տարի անց, երբ Իսպանիան խիստ հյուծել էր իր զինված ուժերը՝ Ամերիկայի հետ պատերազմում, Գրեգորիոն և իր զինակցները վերադարձան ֆիլիպիններ, որպեսզի ավարտին հասցնեն այն, ինչ սկսել էին: 1898 թվականի հունիսին նա ընդունեց իսպանական զորքերի կապիտուլյացիան Բուլական քաղաքում, երբ ընդամենը 23 տարեկան էր: Նա ստացավ գեներալի կոչում և թեև նրա մականունը «մանուկ գեներալ էր», նա խիստ հարգված էր իր զորքի կողմից: Հետագայում նա հաջողությամբ պայքարում էր ամերիկացիների դեմ՝ Ֆիլլիպինա-Ամերիկյան պատերազմի ժամանակ, մինչև նա չընկավ հերոսի մահով՝ մարտի դաշտում: Այդ ժամանակ նա ընդամնեը 24 տարեկան էր…
Հիմա Գրեգորիոն Ֆիլլիպինների ազգային հերոսն է և նրա պատվին կանգնեցվել են մի քանի արձաններ և կառուցվել են մի շարք հուշահամալիրներ:
Հիմա Գրեգորիոն Ֆիլլիպինների ազգային հերոսն է և նրա պատվին կանգնեցվել են մի քանի արձաններ և կառուցվել են մի շարք հուշահամալիրներ:
8. Օկիտա Սոջի. Ճապոնիա
Սոջին բառիս բուն իմաստով զինվորական չէր, նա գլխավորում էր ոստիկանության հատուկ ուժերը Ճապոնիայի սյոգունական ժամանակաշրջանի վերջին տարիներին: Օկիտան սամուրայ էր, ով սկսել էր վարժվել սուրի գործածության մեջ դեռ 9 տարեկան հասակում: Երբ նա 12 տարեկան էր, նա արդեն անվանի վարպետ էր կենջուցուում (թրամարտ) և ստացավ պաշտոնապես վարպետի կոչում 18 տարեկանում: 19 տարեկանունում նա դարձավ Շինսենգումի առաջին ջոկատի հրամանատարը:
Նա շատ բարեսիրտ էր մարտի դաշտից դուրս ու անողոք՝ մարտի ժամանակ: Հայտնի Իկեդայան Գործի ժամանակ, նա կարողացել էր միայնակ ոչնչացնել ապստամբների մի ամբողջ ջոկատ Կիոտոյի հյուրանոցի երկրորդ հարկում: Շինսենգանի ուժերը աստիճանաբար ավելի ու ավելի էին ինտեգրվում բանակի ուժերի հետ և Օկիտան մի քանի ճակատամարտերի մասնակցեց:
Նա վախճանվեց շատ երիտասարդ հասակում և ոչ ռազմի դաշտում: 1867 թվականին նա ծանր հիվանդացավ և մահացավ (ըստ երևույյթին թոքախտից) 1868 թվականի հուլիսին, երբ դեռ 24 տարեկան էր: Չնայած երիտասարդ տարիքին, Օկիտոն հավերժացավ Ճապոնիայի պատմության մեջ որպես 13 «թրերով սրբերից» մեկը և մինչ օրս էլ համարվում է ճապոնիայի պատմության լավագույն թրամարտիկներից մեկը:
Նա վախճանվեց շատ երիտասարդ հասակում և ոչ ռազմի դաշտում: 1867 թվականին նա ծանր հիվանդացավ և մահացավ (ըստ երևույյթին թոքախտից) 1868 թվականի հուլիսին, երբ դեռ 24 տարեկան էր: Չնայած երիտասարդ տարիքին, Օկիտոն հավերժացավ Ճապոնիայի պատմության մեջ որպես 13 «թրերով սրբերից» մեկը և մինչ օրս էլ համարվում է ճապոնիայի պատմության լավագույն թրամարտիկներից մեկը:
7. Հենրի 4-րդ. Ֆրանսիա
Հենրի 4-րդը առաջինն էր ֆրանսիական Կապետյան արքայատոհմի Բուրբոնյան ճյուղից: Նա կնքվել էր որպես կաթոլիկ, բայց հետո անցել էր բողոքականության արյունալի Ֆրանսիայի Կրոնական Պատերազմների ժամանակ: Այս ժամանակաշրջանում դեռահաս հենրին գլխժավորեց հուգենոտների (բողոքական ֆրանսիացիների) զինված ուժերը: Նա շատ արագ փառ վաստակեց, որպես անվախ ու գրոհող առաջնորդ և մի քանի ճակատամարտերում նա անձամբ է գլխավորել գրոհը:
Նա քիչ էր մնում սպանվեր Բարդուղիմեոսյան Գիշերվա ընթացքում, երբ 19 տարեկան էր, բայց նյան կենդանի թողեցին՝ կաթոլիկության անցնելու խոստման դիմաց: նա 4 տարի անցկացրեց կաթոլիկների գերության մեջ, մինչև նրան հաջողվեց փախչել և միանալ բողոքականներին 1576 թվականին: 1587 թվականին, երբ նա 24 տարեկան էր, նա ջաղջաղեց ռոյալիստների բանակը Կուտղայի ճակատամարտում և ինքը գահ բարձրացավ: Նա օծվեց, որպես Ֆրանսիայի թագավոր 1587 թվականին և պաշտվում էր մարդկանց կողմից իր բարության, հումորի, կարեկցանքի համար, սակայն նա սպանվեց 1610 թվականին մի կաթոլիկ ֆանատիկոսի ձեռքով:
6. Վլադիսլավ 3-րդ. Լեհաստան
Վլադիսլավը ևս ժառանգեց իր գահը շատ երիտասարդ տարիքում. նա ընդամենը 10 տարեկան էր, երբ դարձավ Լեհաստանի արքան: Որպես հետևանք, եղավ այն, ինչ հաճախ լինում էր, երբ գահին էր հայտնվում մանկահասակ թագավոր՝ երկրի տարբեր ազդեցիկ դեմքեր, փորձեցին խլել Վլադիսլավի գահը, ինչի արդյունքում Վլադիսլավի իշխանության առաջին տարիները նշանավորվեցին արքայական տան և իշխանների միջև անդադար պատերազմներով:
17 տարեկան հասակում Վալդիսլավ 3-րդը՝ Հռոմի Պապի օրհնությամբ առաջնորդեց լեհական և մի քանի այլ պետությունների համահավաք բանակը հարևան Հունգարական թագավորություն, որտեղ գահաժառանգների միջև պատերազմ էր սկսվել՝ ըննդեմ Հունգարիայի ռեգենտ Եղիզաբեթ Լյուքսեմբուրգցու: Ջաղձախելով Եղիսաբեթի զորքերը, նա ընդունեց նաև Հունգարիայի գահը, երբ ընդամենը 19 տարեկան էր:
Այդ ժամանակ Օսմանյան Կայսրությունն արդեն սկսել էր ռեալ վտանգ ներկայացնել Եվրոպայի համար, և ստանալով Վենետիկայ և Պապական նավատորմերի աջակցությունը, Վլադիսլավն ուղղեց իր հաղթանակած բանակն՝ ընդդեմ Օսմանյան Կայսրության: Վենետիկցիները սակայն դավաճանեցին ընդհանուր գործը և իրենց նավերով Ասիայից Եվրոպա տեղափոխեցին թուրքերի հիմնական ուժերը և խաչակիրների 20 հազարանոց բանակը անակնկալապրեց, երբ հայտանաբերեց, որ իր դեմ Վառնայի մոտ կանգնած է 60 հազարանոց թուրքական բանակ:
Հասկանալով, որ հաղթանակի միակ հնարավորությունը սուլթան Մուրադ 2-րդին սպանելն է, նա անձամբ գլխավորեց իր հեծելազրոհի գրոհը Վառնայի արյունալի ճակատամարտում, բայց բախտը չժպտաց նրան. սուլթանի պահակազորի ենիչերիները ոչնչացրին նրա զորաջոկատը, իսկ Վլադիսլավ 3-րդն ընկավ հերոսի մահով: Սուլթանի մահով նրան գլխատեցին իսկ գլուխը ցցի վրա տնկաց ի ցույց հանեցին խաչակիրների զորքին, ինչըն ի վերջո հանգեցրեց նրանց խուճապահար փախուստին:
Նրա մարմինն ու զրահը այդպես էլ չհայտնաբերվեց:http://blognews.am/arm/news/63181/patmutyan-10-amenanshanavor-patani-zoravarnery.html
Նրա մարմինն ու զրահը այդպես էլ չհայտնաբերվեց:http://blognews.am/arm/news/63181/patmutyan-10-amenanshanavor-patani-zoravarnery.html
Комментариев нет:
Отправить комментарий