Կանանց առողջության հիմնախնդիրների և քաղցկեղի կանխարգելման դեմ տարվող պայքարի մասին այսօր խոսեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, ով հերթական անգամ հիշեցրեց, որ քաղցկեղի միակ բուժումը կանխարգելումն է։
Նա այսօր կայացած ասուլիսին կանանց կոչ արեց ամեն տարի ստուգում անցնել: «Մեր կենտրոնում կարողանում ենք հայտնաբերել քաղցկեղը, երբ դեռ այն ոսպի հատիկի մեծությամբ է լինում»,- ասաց նա՝ հավելելով, որ այս տարիների ընթացքում վաղ հայտնաբերման արդյունքում փրկել են չորս հազար կանանց կյանք: Նա նաև ասաց, որ քաղցկեղից խուսափելու համար պետք է շատ սոխ ու սխտոր, լոլիկ, կարմիր խաղող, գինի օգտագործել և առողջ ապրելակերպ վարել։
Ըստ նրա՝ վերջին տարիների ընթացքում ամբողջ աշխարհում քաղցկեղի թիվն ավելանում է։ Խաչանուշ Հակոբյանն ասաց, որ օրական իրենց կենտրոն այցելում է 120-150 մարդ: Մեկանգամյա հետազոտությունն արժե քսան հազար դրամ։ Կենտրոնում ունեն նաև գինեկոլոգիայի բաժին և բուժման արդյունքում 106 երեխա է ծնվել:
«Մեզ մոտ այցելուների թիվն ավելանում է, և դա նաև պայմանավորված է նրանով, որ վերջին տարիներին հայ կանայք ավելի զգոն են դարձել, ու նաև համացանցի առկայությունն ու ինֆորմացիայի հասանելիությունն է դրան նպաստում»,- ասաց նա։
Комментариев нет:
Отправить комментарий