Չինաստանի հյուսիս-արեւելյան Ցզիլին նահանգի թռչնաֆաբրիկայի հրդեհը խլել է 112 մարդու կյանք, հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր հրդեհի 61 զոհերի մասին:
NEWS.am-ը հայտնել էր, որ Ցզիլին նահանգի Դեհուեյ քաղաքային շրջանի թռչնաֆաբրիկաներից մեկում հրդեհ էր բռնկվել, որին նախորդել էին ձեռնարկության էլեկտրացանցերի երեք պայթյուններ: Ֆաբրիկայի աշխատակիցներն արգելափակված էին մնացել պահեստներից մեկում: Մոտ 40 մարդ ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հրդեհի պատճառների հետաքննություն է տարվում:
Комментариев нет:
Отправить комментарий