«Երկինքը շատ կարևոր է եղել հին եգիպտացիների համար: Եթե ինչ-որ բան է ընկել երկնքից, ապա նրանք դա ընկալել են որպես աստվածների պարգև»,- բացատրում է հետազոտության համահեղինակ Ջոյս Թիլդեսլին Մանչեսթրի համալսարանից: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
1911թ. հնագետները հայտնաբերել էին Գերզեյան մշակույթի շրջանին պատկանող 9 խողովակատիպ մետաղյա ուլունքներ, որոնք թվագրվում են Ք.ծ.ա. 3300 թվականին և համարվում են Հին Եգիպտոսի ներկայացուցիչների կողմից պատրաստված մետաղյա հնագույն զարդեր:
1928թ. անցկացված հետազոտությունը պարզել է, որ այդ ուլունքներն իրենց մեջ պարունակում են նիկել, ինչը հատուկ է երկնաքարերին:
1980-ականներին գիտնականները հայտարարել են, որ գտածոն վկայում է երկնաքարերի ձուլման փորձի մասին:
Պարզելու համար դրանց իրական ծագումը՝ Դայան Ջոնսոնը՝ Միլթոն-Կինսի Բաց համալսարանից, անալիզի է ենթարկել վզնոցի օղերից մեկը, որը պահվում է Մանչեսթրի թանգարանում: Դրա համար նա օգտագործել է էլեկտրոնային մանրադիտակ և համակագչային տոմոգրաֆիա: Պարզվել է, որ նիկելի պարունակությունը բավական բարձր է՝ մոտ 30 տոկոս, ինչն ապացուցում է, որ նյութը ունի երկնաքարային ծագում՝ մամլո ասուլիսում հայտնել են գիտնականները:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Meteoritics & Planetary Science ամսագրում:
Комментариев нет:
Отправить комментарий