30.06.2013

18-ամյա երիտասարդը ամուսնության նպատակով իր անչափահաս ընկերների հետ փորձել է անչափահասի առեւանգել

18-ամյա երիտասարդը ամուսնության նպատակով իր անչափահաս ընկերների հետ փորձել է անչափահասի առեւանգել 
18-ամյա  Ջ. Հ-ն իր անչափահաս ընկերների հետ Արագածոտնի մարզի գյուղերից մեկից փորձել է անչափահասի առեւանգել: Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Ջ. Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով իր անչափահաս երկու ընկերների հետ, հաստատապես իմանալով, որ աղջիկն անչափահաս է, փորձել են առեւանգել: Անչափահաս աղջնակի  նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են տղաներից մեկի վարած տաքսի ավտոմեքենան եւ փորձել առեւանգել, սակայն ճանապարհին հայտնաբերվել եւ ոստիկանության Աշտարակի բաժին բերման են ենթարկվել: Ք
րեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1, 4 կետով` անչափահասի առեւանգումը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Գործը դատարան է  ստացվել հունիսի 27-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Комментариев нет:

Отправить комментарий