30.06.2013

Յոգայով պարբերաբար զբաղվելը սթրեսի մակարդակը նվազեցնում է 10 %-ով

Յոգայով պարբերաբար զբաղվելը սթրեսի մակարդակը նվազեցնում է  10 %-ով
Յոգայով զբաղվելը, երկու ամսվա ընթացքում օրական գոնե 20 րոպե, նկատելիորեն նվազեցնում է  լարվածությունն ու օգնում է կարգավորել քունը: Որքան ավելի երկար  է մարդն զբաղվում յոգայով, այնքան ավելի քիչ ժամանակ կպահանջվի քնի համար:
Դա բացատրվում է  նրանով, որ յոգան օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը:Իսկ եթե մարդը նաեւ մեդիտացիայով է զբաղվում,  ապա արդյունքը կմեծանա մի քանի անգամ, եւ երեքժամյա քունը բավարար կլինի ուժերը վերականգնելու համար, գրում է «Foodclean.ru»-ն: Ի դեպ, յոգերը խոստանում են, որ եթե մարդուն հաջողվի կատարելապես յուրացնել Շավասանը` դիակի դիրքը, ապա ընդհանրապես կարևելի է մոռանալ քնի հետ կապված խնդիրների մասին եւ հնարավոր է քուն մտնել ցանկացած պայմաններում:

Комментариев нет:

Отправить комментарий