Արմավիրում 28-ամյա երիտասարդը մարմնավաճառից հետ է պահանջել իր վճարած 25 հազար դրամը եւ մերժում ստնալուց հետո առեւանգել նրա ընկերուհու մեքենան:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանիցNEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 28-ամյա Ժ. Խ-ին մեղադրանք էր առաջադրվել, որ «Պլազա Լյուքս» հյուրանոցային համալիրում մարմնավաճառի ծառայության դիմաց վճարած 25 հազար դրամը ետ ստանալու նպատակով առանց հափշտակելու նպատակի, վերջինիս ընկերուհուց նրա «Օփել-Վիտա» մակնիշի ավտոմեքենայի բանալիները վերցրել է ու նշված մեքենան վարելով հեռացել` պայմանով, որ երբ ետ վերադարձնեն իր տված գումարը, ինքը ետ կտա նրա ընկերուհու ավտոմեքենան: Սակայն նույն օրը նշված ավտոմեքենան ժամը 15-ի սահմաններում թողել է Երեւան քաղաքի Շիրազ փողոցում` այդ մասին հեռախոսազրույցով հայտնելով մեքենայի տիրոջը:
Երիտասարդի դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օրի 322 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ: Քննելով գործը դատարանը նրան պատժել է տուգանքով:
Комментариев нет:
Отправить комментарий