Երեխային նշանակել են խորխաբեր միջոցներ ու հակաբիոտիկներ ու մի քանի անգամ ռենտգեն են արել՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Երեխային 19 ամիս բուժել են, սակայն լավանալու նշաններ չեն հայտնաբերել: Երեխայի ինքնազգացողությունը օր օրի վատացել է, ու բժիշկները չեն կարողացել հասկանալ պատճառը: Որքան էլ զարմանալի է, երեխային հաջողվել է փրկել այս տարվա մայիսին՝ բուժող բժշկի մահից հետո:
Նոր բժիշկը պահանջել է կատարել համակարգչային տոմոգրաֆիա և տեսել է, որ երեխայի կոկորդում օտարածին տարր կա:
Հաջող վիրահատության ընթացքում վիրաբույժները երեխայի կոկորդից հանել էին մոտ 1 սմ-անոց հավի ոսկոր:
Ներկայում երեխայի մայրը 26 հազար դոլարի դատական հայց է ներկայացրել՝ երեխային ու ծնողներին վնաս հասցնելու համար:
Комментариев нет:
Отправить комментарий