Մանչեսթերի թանգարանում անշարժ տեղադրված տեսախցիկը նկարահանել է թանգարանի անցուդարձը: Ակնհայտ երևում է եգիպտական առեղծվածային արձանը, որը մամուլում ստացել է «պտտվող արձան» անվանումը: Արագացված ռեժիմով կադրերից պարզ երևում է, որ արձանը պտտվում է ցուցադրման հարթակի վրա: Մեկ օրվա ընթացքում այն մոտ մեկ պտույտ է կատարում:
Շարժը վերջերս է նկատվել:
Մ.թ.ա 1800 թ. պատրաստված արձանը հայտնաբերվել է մումիայի դամբարանում: Այն թանգարանում է արդեն 8 տարի: Ֆիզիկոսները կարծում են, որ դա դիֆերենցիալ շփման արդյունք է:
Комментариев нет:
Отправить комментарий