Չինացի նեյրոֆիզիոլոգները սովորել են ֆրուկտոզայի լուծույթի օգնությամբ մարդու մարմնի ցանկացած մաս թափանցիկ դարձնել, այդ թվում՝ նաև մարդու ուղեղը, չխախտելով մարմնի ձևը և կառուցվածքը: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:
« Մեր մեթոդիկայում անալոգների օգտագործումը խիստ սահմանափակ է, քանի որ դրանք առաջացնում են քիմիական և ձևաբանական փոփոխություններ, իսկ դրանց վերականգնումը երկար ժամանակ է պահանջում: Մեր մեթոդը շատ պարզ, հասկանալի և անվտանգ է, չի պահանջում ոչ մի հատուկ գործիքներ»,- նշել է Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Տակեշի Իմաին (Takeshi Imai):
Հետազոտությունների ընթացքում գիտնականները նկատել են , որ ֆրուկտոզան 37 աստիճանում շատ արագ լուծվում է: Բիոլոգները լուծույթին ավելացրել են հատուկ նյութեր, որոնք ռեակցիայի մեջ է մտնում ֆրուկտոզայի հետ: Այնուհետև այդ լուծույթի մեջ ավելացրել են մարդկային հյուսվածքներ և տարիքային պրեպարատներ : Երեք օր հետո լուծույթի մեջ գտնվող բոլոր մասերը թափանցիկ են դարձել: Բիոլոգների խոսքով, բջջային կառուցվածքը և դեղերի ձևը չի դեֆորմացվել կամ վնասվել, ինչը թույլ է տալիս այս մեթոդը օգտագործել մարմնի բոլոր հատվածների վրա: Հետաքրքիր է նաև, որ ուղեղի թափանցիկությունը հնարավորություն է տալիս ուղեղի բոլոր էլեմենտներըր ներվային հանգույցները խոշոր պլանով ուսումնասիրել:
Комментариев нет:
Отправить комментарий