05.06.2013

20-ամյա տղան բժշկական քոլեջից ամուսնության նպատակով անչափահասի է առեւանգել ու հայտնվել դատարանի առջեւ

20-ամյա տղան բժշկական քոլեջից ամուսնության նպատակով անչափահասի է առեւանգել ու հայտնվել դատարանի առջեւ
20-ամյա Մհեր Մկրտչյանը «Էրեբունի» պետական բժշկական քոլեջից ամուսնության նպատակով անչափահասի է առեւանգել: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանիցNEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 20-ամյա Մհեր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհի, անչափահաս Իլոնա Ն.-ին առեւանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով իր ընկերների հետ, կազմակերպել եւ խմբի կազմում իրականացրել է անչափահաս Իլոնա Ն.-ի առեւանգումը:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի  1 եւ 4-րդ կետերով (մարդու առեւանգումը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ անչափահասի նկատմամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել մայիսի 30-ին:

Комментариев нет:

Отправить комментарий