05.06.2013

Շունը աղբանոցից նորածնի է գտել

Շունը աղբանոցից նորածնի է գտել
Թայլանդում տնային շունը փրկել է նորածնի կյանքը. Պուի անունով շունը պարկ է գտել աղբանոցում, որում նորածին աղջնակ է եղել։ Շունն այն տարել է տերերի մոտ: Փոքրիկին հաջողվել է փրկել` ժամանակին հիվանդանոց հասցնելով:  Աղջիկը հայտնաբերվել է Բանգկոկից 75 կմ հեռավորության վրա գտնվող  Այութայա նահանգի մի գյուղում:
Թայլանդական բանգկեւ ցեղատեսակի շունը պարկը հայտնաբերել է քաղաքի աղբանոցում եւ տարել տիրոջ տուն:
«Մենք բարձր հաչոց լսեցինք եւ դուրս եկանք տեսնելու` ինչ է կատարվում: Մեր շունը նստած հսկում էր տարօրինակ մի փաթեթ, - պատմել է Պուիի տեր Գումներդ Թոնգմակը: - Առաջինը նրան մոտեցավ իմ զարմուհի Սուդարատը, որն էլ տեսավ երեխային»:
Երեխային անմիջապես հիվանդանոց են հասցրել: Իշխանություններն արդեն զբաղվում են աղջկա մոր եւ հոր որոնումներով, ճշտվում են աղջկան դեն նետելու պատճառները:
Life News-ը գրում է, որ իր սխրանքի համար Պուին կաշվե վզկալ եւ շքանշան է ստացել Կարմիր խաչի տեղական ներկայացուցչությունից: Շան տիրոջը դրամական պարգեւ են տվել:

Комментариев нет:

Отправить комментарий