Կարկուտից տուժած արմավիրցի գյուղացիների օգնության հիմնադրամը նոր տիպի նախաձեռնություն է: Այսինքն, կառավարությունը չբացեց պահուստային պարկերի բերանը, չօգտագործեց պետական բյուջեի ուրիշ որևէ միջոց «մեղք են, Տիգրան ջան» տիպի հրահանգի հիման վրա, այլ անհատների օգնությանը ապավինեց: Մոտավորապես էսպիսի տողատակով. հերթական բռնի ընտրությունների միջոցով մենք նորից հնարավորություն ենք ստացել երկրի եղած-չեղածը մեզնով անելու, հիմա նախորդ ընտրությունների շնորհիվ յուրացված միջոցների մի փոքրիկ մաս տանք անհասկացող գյուղացիներին, որ աղմուկ-աղաղակը կտրեն:Կարկուտից տուժած 46 համայնքի 12 հազար ընտանիքի կրած վնասները գնահատվեցին 25 միլիարդ դրամ, ժամկետ սահմանվեց օգոստոսի 1-ը: Տիգրան Սարգսյանն ու կառավարության անդամները օրինակ ծառայեցին՝ իրենց անձնական միջոցներից գումար տրամադրելով: Միայն թե անցավ մի քանի շաբաթ, իսկ «Բնական աղետից տուժած գյուղացիների հիմնադրամի» մուծումները մի կերպ հասան 70 միլիոն դրամի՝ պահանջվող գումարի… 0,35 տոկոսին: Հակառակ նրան, որ օրինակ էին ծառայել նաև Ազգային ժողովը, Կենտրոնական բանկն ու ոստիկանությունը:
Հիմնադրամի նախագահ Ալեքսան Պետրոսյանը, որին լրատվամիջոցները ներկայացնում են որպես «ՄԱՊ-ի Ալիկ», նույնպես կարկուտից 400 հազար դոլարի վնաս էր կրել: Լինելով հանդերձ օրենսդիր, այսինքն, ԱԺ բազմաթիվ պատգամավորներից մեկը, ով այլևս «գործարար չէ»… Անկախ ամեն ինչից, ես հիմք չեմ տեսնում կասկածելու, որ արմավիրցի Ա. Պետրոսյանը անկեղծորեն շահագրգիռ է, որպեսզի հիմնադրամը հավաքի ամբողջ գումարը: Հիմա նա շոկ է ապրում, որ հիմնադրամը չի համալրվում, որ սփյուռքից ընդամենը մի հոգի է օգնություն ցուցաբերել, ու վրդովված ելույթներ է ունենում ԱԺ-ում և մամուլի ակումբներում: Եվ Ազգային ժողովի ամբիոնից արտասանում է շատ հատկանշական խոսքեր. «Բոլորս պարտավոր ենք մեր հնարավորությունների սահմաններում օգնել, իսկ օգնելու համար այսօր ոչ շատ խելք է պետք ունենալ, ոչ էլ շատ փող, դա ընդամենը ցանկություն է, որովհետև 1000 դրամն էլ արդեն օգնություն է»...
Առանց հեղինակին հիշատակելու Ալեքսան Պետրոսյանը օգտագործել է Հովիկ Աբրահամյանի թևավոր խոսքը՝ առանձնապես խելք պետք չէ քաղաքականությամբ զբաղվելու համար: Բայց Ալեքսան Պետրոսյանին էլ է հիասթափություն սպասում... թեև դրամահավաքի արդյունքներից իսկ պետք է եզրակացրած լիներ, որ թե խելք է պետք, թե... փող, օգնության համար: Նախ և առաջ, ես ինքս շատ կուզենայի, որ Հայաստանի ամբողջ բնակչությունը օգներ գյուղացիներին, բայց վերին նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամին մուծումների բնույթը հանրության կողմից ընկալվել է որպես «կամավոր-հարկադրական» ՀՀԿ-ի յուրայինների համար, ոչ թե բոլորի: Երկրորդը. դրամահավաքը պահանջում է նույնքան արհեստավարժություն, ինչքան ցանկացած ուրիշ ոլորտ: Fundraising-ի մասնագետներն աշխարհում ամենապահանջվածներից ու բարձր վարձատրվողներից են: 25 միլիարդ դրամ (մոտ 60 միլիոն դոլա՛ր) հավաքելու համար հերիք չի «ՄԱՊ-ի Ալիկի» մի քանի զգացմունքային ելույթը: Հարկավոր են տեսահոլովակներ, որ ցուցադրվեն մեծ լսարան ունեցող հեռուստատեսություններով, մեծ պաստառներ՝ Երևանում, հայտարարություններ թերթերում, sms հաղորդագրություններ, բարեգործական «դաշտահանդեսներ», ճաշկերույթներ՝ սփյուռքում… Եվ էդ բոլորը կազմակերպելու համար պետք է խելք ու փող՝ 70 միլիոն դրամը երևի ոչ պակաս…
Ես կառաջարկեի նաև, որ հումորի բարեգործական երեկո կազմակերպվի Երևանում: Որի ժամանակ ելույթ կունենան ԱԺ պատգամավորներ, որոնք ծպտուն չեն հանել ԱԺ-ում, պատգամավոր-գեներալները կպատմեն, թե ինչ հայրենանվեր գործունեություն են ծավալել պատերազմից հետո անցած երկու տասնամյակում, օլիգարխները՝ թե ինչպես իրենք գործարարությամբ չեն զբաղվում, Հովիկ Աբրահամյանն ու Շարմազանովը կզարմանան, որ բյուջեն թալանվում է, իսկ երկրի մյուս ղեկավարներն էլ երդում-պատառում կանեն, թե առավոտից մինչև ուշ գիշեր մտածում են ժողովրդի մասին:
Մեկը ես՝ հաստատ կգնամ էդ երեկոյին, ինչքան էլ տոմսերը թանկ լինեն:

Комментариев нет:
Отправить комментарий