The Times-ին տված հարցազրույցում ռուսաստանցի օլիգարխ, «Ռուսկի ալյումինի» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Դերիպասկան հայտնել է իր կարծիքը, թե ինչու է ինքնասպան եղել Բորիս Բերեզովսկին, հայտնում է Russia Today-ը:
Ըստ Դերիպասկայի՝ Լոնդոնում ֆինանսական խնդիրների հետ բախվելուց հետո Բերեզովսկու համար գերադասելի է եղել վերջ տալ կյանքին, քան սովորական կենսակերպի անցնել:
«Ինձ զարմացրել է, թե աղքատությունից ունեցած վախը ինչքան կործանիչ է եղել նրա համար», - ասել է միլիարդատերը:
Դերիպասկան հերքել է նաև, թե Բերեզովսկու մահը բռնի է եղել:
Մարտի 23-ին մահացած հայտնաբերված Բերեզովկսու ֆինանսական վիճակը ծանրացել է 2008-ին. մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար կարողությունը կորցնելու ընթացքում նա ստիպված է եղել հեռացնել օգնականներին, գրեթե բոլոր թիկնապահներին, վաճառել գույքը:
Комментариев нет:
Отправить комментарий