Վազգեն Սարգսյան փողոցում այսօր առավոտյան խցանում էր, որի պատճառը «գոլդ» համարներով թանկարժեք մեքենաներն էին: Մեքենաների շարասյունն առաջնորդում էր Range Rover «HAYK 001» համարանիշով սպիտակ լիմուզինը՝ զարդարված կարմիր ծաղիկներից պատրաստված երկու սրտերով, ինչից էլ կարելի էր կռահել, որ հարսանեկան միջոցառում է, այն էլ՝ ոչ սովորական:
«77 NN 700», «111OP 01», «01NA001», «01 SS 100» «04 VV 004», «04 NN 004», «100 NN 10», «008 SU 08», «60 QQ 600», «81UR 888» և այլ նմանատիպ «ոսկե» համարանիշներով մեքենաների շարասյունը ձգվել էր Վազգեն Սարգսյան փողոցի գրեթե ողջ երկայնքով։ Դժվար չէր կռահել, որ «էլիտայի» հերթական ներկայացուցչի հարսանեկան միջոցառում էր, որին օրվա այդ ժամին մասնակցում էին հիմնականում երիտասարդները:
Չնայած խցանման մեջ կանգնած վարորդների լուռ դժգոհություններին, «գոլդ» համարներով մեքենաները չէին շտապում ազատել փողոցը
Մեզ չհաջողվեց պարզել հարսանիքի գլխավոր «մեղավոր» Հայկի ինքնությունը: Ավելին՝ հարսանքավորներին դուր չեկավ մեր հարցը, թե ովքե՞ր են նորապսակները և ում երեխաներն են: Նրանցից մի քանիսը փորձեցին խոչընդոտել նկարահանմանը՝ պնդելով, թե դա մեր գործը չէ, և որ մենք ուզում ենք իրենց հարսանիքը «հարամել»: Ավելին՝ հարսանքավորներից միակ տարիքով տղամարդը նույնիսկ սպառնաց, թե՝ «գլուխդ ցավո՞ւմ է»: Մեր հարցին, թե վերջինս սպառնում է, հաստատեց. «այո»:
Երիտասարդներից մեկը փորձեց իրավիճակը շտկել և նշեց, թե փեսայի անունը Հայկ է, իսկ հարսի անունը Սյուզի: Նա հրաժարվեց նշել, թե ում երեխաներն են նորապսակները: «Ըտենց ում երեխաները չեն, իրենց պապաների ու մամաների երեխաներն են»,- ասաց նա և նշեց, թե հիմա կգնան և խցանում չի լինի:http://www.tert.am/am/news/2013/06/15/wedding-column/

Комментариев нет:
Отправить комментарий